Մարզիկներ Միհրան Հարությունյանը և Էդուարդ Վարդանյանն Արցախում են
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը և խառը մենամարտերում ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը ժամանել են Արցախ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
Էդուարդ Վարդանյանն Ինստագրամի Story բաժնում տեղադրել է մի քանի տեսանյութ Ստեփանակերտից: Դրանցից մեկում լսվում են կրակոցներ ու օդային տագնապի ձայն:
«Ողջո՛ւյն ընկերներ: Տեսեք, թե ինչպիսի գեղեցկություն է: Ամբողջ գիշեր լսվում էին հրետակոծության ձայներ»,- ասում է Էդուարդ Վարդանյանը: