կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Մարտունիում և Ասկերանում Թումո տուփեր կբացվեն. գրանցումը սկսված է

Մարտունիում և Ասկերանում Թումո տուփեր կբացվեն. գրանցումը սկսված է

Թումոյի կրթական ծրագրի ընդլայնմանն ուղղված «Թումո Հայաստան» նախաձեռնության շրջանակներում փետրվարին Մարտակերտում բացվեց Արցախի առաջին Թումո տուփը, իսկ Ասկերան և Մարտունի քաղաքների տուփերի բացումը նախատեսվում է առաջիկա ամիսներին: Այս երեք տուփերը Ստեփանակերտի Թումո կենտրոնի հետ միասին կկազմեն կրթական ցանց։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից:

Ըստ աղբյուրի` Մարտունիում, Ասկերանում և դրանց մոտակա բնակավայրերում ապրող 12-18 տարեկան բոլոր պատանիներն արդեն կարող են հերթագրվել Թումո ուսանող դառնալու համար:

Թումո տուփերում ուսանողներն անցնելու են կրթական ծրագրի ինքնուսուցման մասը, իսկ դասընթացներին ու աշխատարաններին մասնակցելու համար ուղևորվելու են Ստեփանակերտի Թումո կենտրոն։ Հերթագրվելու համար անհրաժեշտ է այցելել tumo.org կայքի <<Գրանցում>> բաժին կամ զանգահարել 010398413 հեռախոսահամարին:

«Թումո Հայաստան» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին:

  • Կիսվել: