ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարտակերտում վթարվել է ջրամատակարարման խողովակաշարը

Մարտակերտում վթարվել է ջրամատակարարման խողովակաշարը

Նախօրեին` ժամը 19:00-ի սահմաններում, Մարտակերտում վթարվել է ջրամատակարարման ներքին ցանցի 225 մմ խողովակը, որի հետևանքով քաղաքում խաթարվել է կանոնավոր ջրամատակարարումը:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են «Ջրամատակարարում» ՓԲԸ-ից։

Ըստ աղբյուրի` ընկերության մասնագետներն անհրաժեշտ գործիքակազմով մեկնել են դեպքի վայր. իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ Մարտակերտում ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

  • Կիսվել: