ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարտակերտի  ջրամատակարարումը վերականգնվել է

Մարտակերտի ջրամատակարարումը վերականգնվել է

ԱՀ Մարտակերտ  քաղաքի ներքին ցանցի 225 մմ խողովակի վնասված հատվածը փոխարինվել է նորով, ինչի արդյունքում շրջկենտրոնը կրկին կանոնավոր  ջրամատակարարում ունի:  Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են «Ջրամատակարարում» ՓԲԸ-ից։

Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ  Մարտակերտում  նախօրեին՝  ժամը 19:00-ի սահմաններում,  ներքին ցանցում տեղի ունեցած վթարի հետևանքով ժամանակավոր կասեցվել էր ջրամատակարարումը:
 
Ստեփանակերտից այսօր առավոտյան  մասնագետները  մեկնել  են վթարի վայր և Մարտակերտի տեղամասի աշխատակիցների հետ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի  բաժանորդները ժամ առաջ  ջուր ունենան:

  • Կիսվել: