շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ձերբակալվել է Արցախում խաղաղ բնակչին սպանած ադրբեջանցի դիպուկահարը. Wargonzo

Ձերբակալվել է Արցախում խաղաղ բնակչին սպանած ադրբեջանցի դիպուկահարը. Wargonzo

Արցախում խաղաղ բնակչի սպանած ադրբեջանցի դիպուկահարը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Wargonzo տելեգրամյան ալիքը՝ հղում անելով ռուսական ուժային կառույցներում իր աղբյուրներին:

Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում կողմերի շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության լուրը։

Օրերս Մարտակերտում տեղի ունեցած միջադեպի քննությամբ զբաղվում էր հատուկ եռակողմ հանձնաժողովը, որ կազմվել էր ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչներից: Համատեղ քննության ընթացքում ադրբեջանական կողմը ձերբակալել են զինծառայողի, որ կրակել է, որի հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ: Ներկայում դիպուկահարի նկատմամբ շարունակվում են քննչական գործողությունները:

Տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ այս սադրանքի պատճառով աշխատանքից ազատման վտանգի առաջ են ադրբեջանցի որոշ բարձրաստիճան գեներալներ: 

Համաձայն Wargonzo-ի աղբյուրների՝  Բաքվի այս նախաձեռնողականությունը բացատրվում է նրանով, որ կրակոցների հետևանքով կարող էին զոհվել նաև ՌԴ խաղաղապահ ուժերի զինծառայողներ: Արցախում ռուս զինծառայողների վիրավորվելու մասին դեռ տեղեկություններ չկան, սակայն նման դեպքերում տեղեկությունը չի բարձրաձայնվում դիվանագիտական նկատառումներով:

  • Կիսվել: