կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մարտակերտի շրջանում տղամարդկանց աշխատուժի դեֆիցիտ կա

Մարտակերտի շրջանում տղամարդկանց աշխատուժի դեֆիցիտ կա

Պետական որոշակի ծրագրեր կիրականացվեն, այդ թվում` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով, ինքնազբաղ մարդկանց օգնելու նպատակով` փոքր դրամաշնորհներ տրամադրելով:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Այս պահին Մարտակերտի շրջանում տղամարդկանց աշխատուժի դեֆիցիտ կա, հատկապես` հանքարդյունաբերության, շինարարության, անտառային տնտեսության ոլորտներում: Առաջիկայում կփորձենք քայլեր ձեռնարկել շրջաններում կանանց համար աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Այս պահին Մարտունու շրջանի գյուղական համայնքներում տարբեր նախաձեռնություններով փորձում ենք արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծել՝ հիմնականում տեքստիլ և վերամշակող: Կարևորում եմ Արցախում երկարօրյա դպրոցի ստեղծումը, ինչը մեծ նշանակություն ունի ոչ միայն երեխաների կրթության մակարդակի բարձրացման, այլև աշխատաշուկայում ծնողների` ավելի ազատ կերպով ընդգրկվելու համար», - նշել է Հ. Խանումյանը:

  • Կիսվել: