շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մանրամասներ՝ Արցախում ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված երեք քաղաքացիներից

Մանրամասներ՝ Արցախում ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված երեք քաղաքացիներից

Արցախում վիրավորված երեք քաղաքացիներից երկուսն այս պահին վիրահատվում են։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնից։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ ,,Ջրմուղ կոյուղի,, ՓԲԸ աշխատակիցների վրա:

ԲԿ-ից հայտնեցին, որ քաղաքացիներից մեկը վիրավորում է ստացել պարանոցի շրջանում, մյուսն ունի ձախ բազոսկրի բազմաբեկորային կոտվածք, երրորդ ունի կրծքավանդակի փափուկ հյուսվածքների վիրավորում։ Այս պահին վիրահատվում են պարանոցի շրջանում վիրավորված եւ բազոսրկի կոտրվածք ստացած քաղաքացիները։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Կրծավանդակի շրջանում վիրավորում ստացած քաղաքացին վիրահատական միջամտության կարիք չունի, նրա վիճակը բավարար է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՀ իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ ուժերի հետ մեկտեղ, այս պահին իրականացնում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հաղորդվել էր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի երթևեկության դադարի մասին։

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: