ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մամեդյարովը Չավուշօղլուի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Մամեդյարովը Չավուշօղլուի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Այսօր Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին տեղեկացրել է Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ունեցած հանդիպման մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

 

Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակում:

«Հանդիպման ընթացքում Մամեդյարովը Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, մասնավորապես` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ժնևյան հանդիպումը»,- տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

  • Կիսվել: