երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ժնևում տարածված հայտարարությունից, որտեղ նա կոչ է արել պաշտպանել էթնիկ հայ բնակչության իրավունքները։

Թյուրքը, ամսնավորապես, նշել է. «Ես մտահոգությամբ եմ հետևում փխրուն հումանիտար իրավիճակի զարգացմանը։ Կարևոր է, որ էթնիկ հայ բնակչության իրավունքները պաշտպանված լինեն տեղերում, և բոլոր գործողությունները հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա»:

Նա նաեւ հավելել , որ «բոլոր քաղաքացիական անձանց պաշտպանությունը պետք է լինի բացարձակ առաջնահերթություն։ Տուժածներին պետք է հասանելի լինի մարդասիրական օգնությունը»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հիշեցրել է, որ պետությունների պարտականությունն է երաշխավորել էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնությունների «սեփական մշակույթը զարգացնելու, սեփական կրոնը դավանելու կամ սեփական լեզուն կիրառելու» իրավունքը: «Յուրաքանչյուր պետություն պետք է նաև պաշտպանի իր տարածքում գտնվող փոքրամասնությունների գոյատեւումն ու ազգային կամ էթնիկական, մշակութային, կրոնական և լեզվական ինքնությունը», - հայտարարել է Թյուրքը։

Իր հերթին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ լուծելու Լեռնային Ղարաբաղը լքել որոշած անձանց անվտանգ հեռանալու հարցը։ «ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ և հեշտացնել անվտանգ անցման գործողությունները», - հայտարարել է կազմակերպության Ժնևի կենտրոնակայանը: ԿԽՄԿ-ն իր միջնորդության պայմաններ է անվանել է հեռանալ ցանկացողների «ազատ որոշում» կայացնելը, ինչպես նաև Կարմիր Խաչին իշխանությունների կողմից համապատասխան խնդրանքի առկայությունը:

 

  • Կիսվել: