հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը չպետք է ջնջեր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու մասին գրառումը. Փալոն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը չպետք է ջնջեր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու մասին գրառումը. Փալոն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդը չպետք է ջնջեր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ իր գրառումը:

Նման կարծիք է հայտնել ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
 
«Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են 33 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը։ ՄԱԿ-ը չպետք է դառնա Թուրքիայի գործակիցը պատմությունից հրաժարվելու հարցում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդը սխալվել է՝ հեռացնելով իր գրառումը ու տեղի տալով Թուրքիայի ճնշմանը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը:

  • Կիսվել: