հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լրագրողների նկատմամբ հարվածները եղել են թիրախային և դիտավորյալ․ Արցախի ՄԻՊ

Լրագրողների նկատմամբ հարվածները եղել են թիրախային և դիտավորյալ․ Արցախի ՄԻՊ

Խիստ դատապարտելի է ինչպես քաղաքացիական անձնաց, այնպես էլ լրագրողների թիրախավորումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարայնը։ Նրա պնդմամբ՝ որոշ դեպքերում ակնհայտ է, որ հարվածներ եղել են,թիրախային եւ դիտավորվյալ, քանի որ լրագրողներ ունենցել են տարբերակիչ նշաններ։

«Հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում լրագրողների խումբը, նաեւ այլ քաղաքացիական խմբեր թիրախային հարվածի տակ են եղել ադրբեջանական հրետանու կողմից. դա տեղի է ունեցել հենց Մարտունի քաղաքի կենտրոնում, ինչը շատ հեռու է ռազմական օբյեկտներից: Դրա հետեւանքով 4 քաղաքացիական անձ է սպանվել եւ վիրավորվել են քաղաքացիական անձինք, որոնց շրջանում նաեւ 4 լրագրող` 2-ը Ֆրանսիայի քաղաքացիներ:

Հոկտեմբերի 2-ին լրագրողների խումբը միկրոավտոբուսով հետապնդման է ենթարկվել եւ թիրախավորվել է, բարեբախտաբար, որեւէ զոհ, վիրավոր չի արձանագրվել եւ հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց  եկեղեցում 3 Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ կրկին վիրավորվել են թիրախային հարվածների հետեւանքով, այդ ժամանակ թիրախավորվել է եկեղեցին»,- ներկայացնելով փաստերն՝ ասաց Բեգլարյանը։

Տեղի ունեցածը Բեգլարյանի հավաստմամբ պատերազմանակն հանցագործություն է և միջազգային հանրությունը պետք է հետեւողական լինի՝ բոլոր հանգամանքները պարզելու եւ մեղավորներին պատժելու հարցում:

  • Կիսվել: