հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լոնդոնի հայերը BBC-ի շենքի և Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ են անցկացրել

Լոնդոնի հայերը BBC-ի շենքի և Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ են անցկացրել

Բրիտանահայերը BBC-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցրացրել՝ վանկարկելով «Ամոթ BBC-ին», «Ներկայացրեք ճշմարտությունը», «Զեկուցեք, թե ինչ է կատարվում», «Զեկուցեք, որ նրանք ռմբակոծում են խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները»  և այլն։

Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները հեռուստաընկերությունից պահանջել են ճիշտ լուսաբանել Արցախում տիրող իրավիճակը։

Ցույցին մասնակցել է մոտ 150-200 մարդ։ Այս ցույցից նրանք բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ։

 

 
 

  • Կիսվել: