չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լիսագոր համայնքում հրատապ լուծման կարիք ունեն կապի ու ջրամատակարարման խնդիրները

Լիսագոր համայնքում հրատապ լուծման կարիք ունեն կապի ու ջրամատակարարման խնդիրները

Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում առաջնահերթ լուծման կարիք ունեն համացանցի, բջջային կապի, ինչպես նաև ջրամատակարարման խնդիրները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիսագոր համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը:

Նրա խոսքով՝ գյուղում գազամատակարարումը վերականգնվել է պատերազմի ավարտից երեք ամիս անց:

«Այս տարի «Ջրմուղ- կոյուղ» ՓԲԸ-ն իրականացրել է համայնքի ջրամատակարարման արտաքին համակարգի տեղադրում, սակայն ներքին ցանցը չի անցկացվել:

Բնակիչները դույլերով են ջուր տանում բնակարաններ: Խնդիր նաև ելեկտրամատակարարումը, քանի որ հոսանքն առավոտյան անջատվում է և միացվում միայն երեկոյան:

Գյուղի դպրոցը ձմեռային շրջանում կջեռուցվի գազով»,-նշել է Գ. Նասիբյանը:

Համայնքապետը հավելել է, որ գյուղում կիսատ է մնացել զոհվածների ընտանիքների համար նախատեսված բնակարանների շինարարությունը, որը սկսվել էր մինչև Արցախյան երրորդ պատերազմը:

  • Կիսվել: