շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լիբանանի հայերը հանրահավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն Արցախի

Լիբանանի հայերը հանրահավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն Արցախի

Լիբանանահայերն այսօր իրենց զորակցությունն են հայտնել Արցախին՝ հավաքվելով մայրաքաղաք Բեյրութում եւ հայաբնակ Անջար (Այնճար) քաղաքում:

Բեյրութում լիբանանահայերի հավաքը տեղի է ունեցել հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում: Հավաքը բազմամարդ էր, մասնակցում էին նաև արաբներ:

Արցախին զորակցելու հավաքը կազմակերպել էին Լիբանանում գործող հայկական երեք ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ն, ներկա էին նաեւ հայ առաքելական, հայ կաթողիկե եւ հայ ավետարանական համայնքների ներկայացուցիչները:

Բուրջ Համուդում տեղի ունեցող հավաքին զուգահեռ՝ Անջար ու Զահլե քաղաքների հայերը հավաքվել էին Անջարի հրապարակում՝ նույնպես իրենց աջակցությունը հայտնելու Արցախին:

Նշենք, որ հավաքից 10 րոպե առաջ Լիբանանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի փակման մասին:

  • Կիսվել: