ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն ավարտել են զինվորականների պատվաստման գործընթացը

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն ավարտել են զինվորականների պատվաստման գործընթացը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն ավարտել են զինվորականների պատվաստման գործընթացը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվեում է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն են ստացել ավելի քան 1900 ռուս զինվորականներ:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը ստացել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև հատուկ նշանակության բժշկական ջոկատների զինծառայողները:

Պատվաստման գործընթացը եղել է կամավորական հիմունքով:

  • Կիսվել: