երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցը մեր օրակարգում է. ՀՀ փոխարտգործնախարար

ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցը մեր օրակարգում է. ՀՀ փոխարտգործնախարար

Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման հարցը ՀՀ արտգործնախարարության օրակարգում է: Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Ադրբեջանը պարբերաբար պղծում, վնասում և քանդում է ԼՂ-ում առկա մշակության ժառանգության տարբեր կոթողներ:
 
«Բնականաբար, ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցը մեր օրակարգում է: Դա բարձրաձայնվում է թե՛ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնում, թե՛ այլ համապատասխան գերատեսչություններում»,- ասաց Կոստանյանը:
Նա հիշեցրեց՝ 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից որոշում էր կայացվել, որ պետք է առաքելություն գործուղվի ԼՂ՝ տեղում դիտարկելու իրավիճակը, թե ինչ վիճակում են մշակութային ժառանգության կոթողները:
Փոխնախարարը շեշտեց, որ այս ընթացքում իրենք շարունակաբար աշխատանքներ են տանում, որպեսզի առաքելությունը տեղի ունենա:

  • Կիսվել: