երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ԼՂ շուրջ իրավիճակի կարգավորման աշխատանքն ընթանում է ամենօրյա ռեժիմով. Զախարովա

ԼՂ շուրջ իրավիճակի կարգավորման աշխատանքն ընթանում է ամենօրյա ռեժիմով. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերը դժվար է գերագնահատել՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ փոխանցում է РИА Новости-ն:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով:

«Արտգործնախարարների միջև բանակցություններ ու խորհրդակցություններ են անցկացվում: Բառացիորեն ամեն օր շփվում ենք արտգործնախարարությունների ու դեսպանությունների միջոցով: ՌԴ-Ադրբեջան, ինչպես նաև՝ ՌԴ-Հայաստան ԱԳՆ-ների ղեկավարների միջև հեռախոսազրույցների մասին հաղորդագրությունները հրապարակվում են պարբերաբար: Այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ մեր երկիրն ահռելի ջանքեր է գործադրում»,- հայտարարել է Մարիա Զախարովան:

Նա  հավելել է, որ խոսքը ոչ միայն քաղաքական, այլև դիվանագիտական, ինչպես նաև երկրի ղեկավարության անձնական ջանքերի մասին է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: