չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ցանկերը մեկտեղվել են reArmenia և Tikunq.am թվային հարթակներում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ցանկերը մեկտեղվել են reArmenia և Tikunq.am թվային հարթակներում

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին աջակցություն տրամադրող կազմակերպությունների, նախաձեռնությունների և անհատների ցանկը մեկտեղվել է reArmenia և Tikunq.am թվային հարթակներում: Աջակցման ցանկերը պարբերաբար թարմացվում են:  

 reArmenia հարթակի ցանկում առանձնացված են հետևյալ ենթաբաժինները՝ հումանիտար, կացության ապահովում, հոգեբանական աջակցություն և բժշկական օգնություն: Tikunq.am-ը համալրված է որոնողական համակարգով՝ հեշտացնելու փնտրվող աջակցության տեսակը: 

Tikunq.am-ից Արման Աթոյանը տեղեկացնում է՝ յուրաքանչյուր անհատ կարող է մուտք գործել հարթակ և մուտքագրել առաջարկվող իր աջակցությունը՝ կցելով տեղակայման վայրը: Այս պահին գրանցված 26 առաջարկ ունեն, թիվն անընդհատ աճում է: ԼՂ-ից բռնի տեղահանվածներն էլ որոնման դաշտում իրենց անհրաժեշտ աջակցությունը կարող են փնտրել:  

reArmenia հարթակում այս պահին առաջարկվում է հումանիտար 22 օգնություն, հոգեբանական և բժշկական՝40, կացության ապահովման 18 օգնություն: Առանձնացվել են կացության ապահովման միայն խոշոր նախաձեռնությունները: reArmenia-ից էլ նշում են, որ հարթակում չներառված նախաձեռնություններ տեսնելուն պես կարող են կապվել իրենց հետ: 

  • Կիսվել: