երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված ու Մեղրի համայնքում բնակություն հաստատած ընտանիքների երեխաները մասնակցել են «Ամփոփում ենք տարին» խորագրով միջոցառմանը

ԼՂ-ից բռնի տեղահանված ու Մեղրի համայնքում բնակություն հաստատած ընտանիքների երեխաները մասնակցել են «Ամփոփում ենք տարին» խորագրով միջոցառմանը

Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպել էր «Ամփոփում ենք տարին» խորագրով միջոցառում, որի շրջանակներում կայացավ տոնական համերգ Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում:

Շահառուները Ձմեռ պապի և Ձունանուշի կողմից նվերներ ստացան:

Միջոցառման շարունակությունը Մեղրի համայնքում էր: Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն և ծաղկադրում՝ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշարձանին:

Նախաձեռնության մասնակիցները այցելեցին Հ․Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի Մեղրու մասնաճյուղ, այնուհետեև Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի և Մեղրու «Արևիք» արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ համատեղ համերգ կազմակերպվեց:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ու Մեղրի համայնքում բնակություն հաստատած ընտանիքների երեխաները։

  • Կիսվել: