ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ սուր մարդասիրական օգնության կարիք ունեն. Human Rights Watch

Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ սուր մարդասիրական օգնության կարիք ունեն. Human Rights Watch

Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ սուր մարդասիրական օգնության կարիք ունեն Ադրբեջանի կողմից տարածաշրջանի նկատմամբ ռազմական գործողությունից հետո՝ նշված է Human Rights Watch կազմակերպության հայտարարության մեջ:
 
«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու և մարդասիրական կարիքները բավարարելու համար՝ անհապաղ տրամադրելով մարդասիրական հասանելիություն: Ադրբեջանը պետք է թույլ տա քաղաքացիական անձանց, ովքեր ցանկանում են ժամանակավորապես տարհանվել Հայաստան, ինչպես նաև շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց, հեռանալ՝ հարգելով նրանց վերադարձի իրավունքը: Պարենի, դեղորայքի և մարդասիրական այլ բեռների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ պետք է թույլատրվի մի քանի ուղղություններից, այդ թվում՝ Հայաստանի տարածքով: Անհրաժեշտ է միջազգային մոնիտորինգ, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:
 
Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնը նշել է, որ եթե Ադրբեջանի իշխանությունները անհապաղ քայլեր չձեռնարկեն մարդասիրական կարիքները բավարարելու համար՝ ներառյալ մարդկանց տնտեսական և սոցիալական իրավունքների ապահովումը, ապա կարելի է վստահորեն եզրակացնել, որ նրանք միտումնավոր փորձում են էթնիկ հայերի կյանքն այնքան անտանելի դարձնել, որ նրանք այլ ելք չունենան, քան հեռանալը:
 
HRW-ից հիշեցրել են ամիսներ շարունակ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարման մասին, նշել, որ յոթ ամիս է՝ Բաքուն հրաժարվել է կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումները:
 

  • Կիսվել: