ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղում այս պահին էթնիկ զտման վտանգը շատ առարկայական է դարձել. ԱԽ քարտուղար

Լեռնային Ղարաբաղում այս պահին էթնիկ զտման վտանգը շատ առարկայական է դարձել. ԱԽ քարտուղար

Լեռնային Ղարաբաղում այս պահին էթնիկ զտման վտանգը շատ առարկայական է դարձել: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛2020 թվականին պատերազմից հետո ՌԴ խաղաղապահները ԼՂ բնակչությանը, ովքեր գտնվում էին ՀՀ-ում, երաշխիքներ են տվել, որ անվտանգություն են ապահովելու, եւ ԼՂ բնակիչները, ժողովուրդը վերադարձել են այնտեղ՝ նաեւ այդ երաշխիքները լսելով, բայց գետնի վրա այդ երաշխիքներն այս պահին չեն աշխատում, եւ, ավելին, այս պահին էթնիկ զտման վտանգը շատ առարկայական է դարձել՛՛:

Խոսելով այն մասին, թե արդյոք 2020 թվականի անվտանգային միջավայրի վերափոխում է տեղի ունեցել՝ Գրիգորյանն ասաց, որ միանշանակ այդպես է. ՛՛Իհարկե, նոյեմբերի 9-ի փաստաթղթից մեր հանրության մեծ մասը գոհ չէր, այն իրավիճակը արձանագրող փաստաթուղթ էր, եւ այն երաշխիքներ էր արձանագրում՝ նույն Լաչինի միջանցքը, նույն արձանագրումը ԼՂ-ի, նույն շփման գծի արձանագրումը, դրանք բոլորը անվտանգության ճարտարապետներ եւ երաշխիքներ են հանդիսացել, որ ԼՂ ժողովուրդը վերադառնա այնտեղ, սակայն այսօր մենք տեսնում ենք, որ այդ համակարգը կամ ճարտարապետությունն ամբողջովին փլուզվում է՛՛:

ԱԽ քարտուղարը անդրարձավ նաեւ քննադատութանը, որ ստեղծված իրավիճակի մեղավորներից է նաեւ ներկայիս իշխանությունը, քանի որ Արեւմուտքի հետ է նաեւ այս հարցով հանդիպումներ, քննարկումներ անցկացրել: Այս առնչությամբ նա ասաց, որ քննադատողները այս դեպքում ՌԴ-ին վերաբերվում են որպես ոչ լուրջ պետության:

՛՛Եթե որեւէ պետություն իր ռազմավարական շահերը ստորադասելու է որեւէ երկրում գտնվող անձի կամ անձանց, ապա դա ինձ համար պետություն չէ: ԼՂ-ի ե՛ւ իշխանությունը, ե՛ւ բնակչությունը պրոռուսական, է: Այդ դեպքում ինչու՞ են նրանց պատժում, ԼՂ-ում հակառուսկանություն չկար գոնե մինչեւ այս վերջերս: Մենք 2018 թվականից հետո արտաքին քաղաքականության որեւէ փոփոխություն չենք կատարել, բայց դրա արդյունքում ստացվել է 2020 թվականի պատերազմը: ՌԴ-ն իր ռազմավարական շահերն է հետապնդում, կարեւոր չէ, թե ինչ իշխանություն կա՛՛,-ասաց Գրիգորյանը

Նա հավելեց, որ իր համար անհասկանալի է Ռուսաստանի՝ նման քաղաքականության տրամաբանությունը, ինչպես նաեւ՝ ԼՂ-ին այսպիսի իրավիճակում դնելը:

Գրիգորյանը նաեւ վստահեցրեց, որ Հայաստանի համար շատ կարևոր է, որ հայերն ապրեն Լեռնային Ղարաբաղում, և այնտեղ լինեն իրավունքների և անվտանգության երաշխիքներ։ ՛՛Դրա համար բազմաթիվ քայլեր են արվում՛՛,-ասաց նա:

ՀՀ ԱԽ քարտուղարը նշեց նաւ, որ Ադրբեջանը փորձում է ուժով մղել խաղաղության համաձայնագրի իր համար շահավետ պայմանները, իսկ Հայաստանը, գտնվելով ծանր վիճակում, փորձում է անվտանգության նոր երաշխիքներ գտնել:

  • Կիսվել: