ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից 2 տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են երրորդի մեկնարկին. ICG

Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից 2 տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են երրորդի մեկնարկին. ICG

Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը անհարմար կերպով մոտեցել են երրորդի սկզբին, ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) նոր զեկույցում։

«2022 թվականի ընթացքում, նույնիսկ երբ միջնորդները փորձում էին բանակցել համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ, երեք խոշոր բախումներ՝ վերջինը սեպտեմբերին, ցույց տվեցին իրավիճակի անկայունությունը։ Թեեւ Լեռնային Ղարաբաղի լեռնային անկլավի ապագան մնում է հարեւանների միջեւ հակամարտության կենտրոնում, սեպտեմբերյան մարտերը, որոնք տեղի են ունեցել սահմանների երկայնքով եւ Հայաստանի ներսում, ընդլայնել են մարտադաշտը»,- ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում:

Քանի որ Ադրբեջանը ռազմական մեծ առավելություն ունի, իսկ Ռուսաստանը շեղված է Ուկրաինայի պատերազմով, քիչ բան կարող է խանգարել Բաքվին օգտագործել իր առավելությունն այս նոր ճակատում, եթե նա անհամբերություն ցուցաբերի բանակցություններում: Սա կարող է երկու երկրներին կրկին պատերազմի մեջ գցել մարդկային զգալի կորուստներով եւ ի վնաս ողջ Հարավային Կովկասի, ասվում է կազմակերպության զեկույցում։

«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին Եվրամիության (ԵՄ) քաղաքացիական մոնիթորինգային նոր առաքելությունը համարձակ եւ հուսադրող քայլ է, որը կօգնի նվազեցնել ռիսկերը։ Որպեսզի առաքելությունը հաջող լինի, անհրաժեշտ է նրան միջոցներ եւ մանդատ տրամադրել»,- կարծում են ICG-ում։

«Սառը պատերազմի ավարտից հետո Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են դաժան հակամարտության մեջ Լեռնային Ղարաբաղի շուրջ, որը Խորհրդային Միության տարիներին Ադրբեջանի մաս է կազմել եւ որտեղ մեծամասամբ էթնիկ հայ բնակչություն է ապրում: Հայկական զորքերը 1990-ականների սկզբին ուժով վերահսկողության տակ են վերցրել անկլավը եւ հարակից յոթ շրջանները, եւ գրեթե 30 տարի այն կառավարվել է Ստեփանակերտ քաղաքում տեղակայված դե ֆակտո իշխանությունների կողմից: Սակայն 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմից հետո որի հետեւանքով զոհվեց ավելի քան 7000 զինծառայող, Ադրբեջանը վերականգնեց իր վերահսկողությունը խորհրդային Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մոտ մեկ երրորդի եւ հարակից յոթ տարածքների մեծ մասի վրա՝ ցույց տալով իր գերազանց ռազմական ներուժը: Ռուսաստանը հրադադարի մասին համաձայնագրի կնքման միջնորդ հանդես եկավ, որպեսզի վերջ դրվի պատերազմին, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկեց խաղաղությունը պահպանելու համար: Նա խաղաղապահներ մտցրեց՝ ռազմական գործողությունների վերսկսումը անկլավում եւ նրա շուրջը զսպելու համար, ինչպես նաեւ հայկական կողմից սահմանապահներին զսպելու համար, որպեսզի սահմանին կողմերի միջեւ բախումներ թույլ չտա։ Բայց արդյունքները լավագույն դեպքում անհավասարաչափ են եղել, քանի որ Բաքուն փորձարկում էր իր նոր ուժերը ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում»,- ասվում է զեկույցում:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: