Ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետը կավելանա
ՀՀ ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ժամկետային զինծառայողների արձակուրդներն ավելացնելու մասին օրենքը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվեց 62 կողմ, 0 դեմ, 25 ձեռնպահ ձայներով։
Նշենք, որ գործող օրենքով շարքայինների համար նախատեսված է 10-օրյա արձակուրդ, սերժանտների համար՝ 15-օրյա: Առաջարկվող փոփոխությամբ՝ մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զինծառայողները՝ 21 օր ժամկետով (2 տարում)
Բացի այդ, զինվորական երդման կապակցությամբ առաջարկվում է լրացուցիչ արձակուրդ սահմանել՝ 2 օր։