չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լավրովն ու Գուտերեշն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին

Լավրովն ու Գուտերեշն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին

Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի կայքից:

Հանգամանալից զրույց է ծավալվել միջազգային հրատապ հարցերի լայն շրջանակի շուրջ:

Ա. Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների ՝ տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանն աջակցելու հնարավորություններին ՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ ռուս խաղաղապահների հետ փոխգործակցությամբ:

 

  • Կիսվել: