հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լարված իրավիճակ՝ Արցախի Մարտունի քաղաքում

Լարված իրավիճակ՝ Արցախի Մարտունի քաղաքում

Արցախի Մարտունու քաղաքապետը փակել է ճանապարհը, արգելել է իրականացնել Արցախի Հեղափոխական կուսակցության քարոզարշավը։
 
Նշենք, որ ավելի վաղ Մարտունու քաղաքապետը հանդես էր եկել հայտարարությամբ, հավաստելով, որ Արցախի Հեղափոխական կուսակցության անդամները քաղաքում քարոզարշավի ընթացքում դիմում են սադրանքների և լարում նախընտրական իրավիճակը։ Նա հորդորել էր կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին զերծ մնալ նման գործելավոճից և իրականացնել քարոզարշավը օրենքի սահմաններում։ 
 
Նշենք, որ սա առաջին միջադեպը չէ Արցախի Հեղափոխական կուսակցության անդամների և նրա աղմկահարույց նախագահի մասնակցությամբ։ Մոտ մեկ ամիս առաջ նրանք հրահրել էին ծեծկռտուք Ստեփանակերտ քաղաքում։ 
 
Ի դեպ նշենք, որ Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը նախկինում դատված է եղել և ըստ արցախցիների լայն կապեր ունի քրեական շևջանակներում։ Արցախյան մեր աղբյուրների հավաստմամբ Արցախի Հեղափոխական կուսակցությունը և նրա առաջնորդը գործում են հօգուտ նախագահի թեկնածու՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի։  

  • Կիսվել: