հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է․ ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է․ ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է՝ պաշտպանելու իր սահմանները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը:

«Ինչ վերաբերում է անցակետի ստեղծմանը, ապա այն Ադրբեջանի անվիճելի ինքնիշխան իրավունքն է, ինչպես որ յուրաքանչյուր այլ պետության իրավունքն է պահպանել և պաշտպանել իր սահմանները և տեղադրել հսկիչ անցակետ»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բաց լսումներում: Ալիևն ասել է, որ ՄԱԿ ԱԽ-ն «բազմիցս հաստատել է, որ սեփական սահմանների պաշտպանությունն անդամ-պետությունների առանձնաշնորհն է»:

Ադրբեջանի ներկայացուցիչը նաև նշել է, որ իրենք «երբեք խոչընդոտներ չեն ստեղծել [Լաչինի] ճանապարհով բնակիչների ազատ տեղաշարժի, դրանով սննդամթերք, դեղամիջոցներ տեղափոխելու և այլ մարդասիրական նպատակներով օգտագործելու համար, այդ թվում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության համար»:

  • Կիսվել: