շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Կույր մի եղեք». Արցախի ՄԻՊ-ի տեսաուղերձը Մարտակերտի շրջանի` Ադրբեջանին տրվող գյուղերի բնակչության իրավունքների մասին

«Կույր մի եղեք». Արցախի ՄԻՊ-ի տեսաուղերձը Մարտակերտի շրջանի` Ադրբեջանին տրվող գյուղերի բնակչության իրավունքների մասին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսաուղերձ է հրապարակել Մարտակերտի շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող 7 գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ:

«Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Սեյսուլան, Նոր Այգեստան, Նոր Ջրաբերդը և Հովտաշեն գյուղերի բնակիչներն արդեն երկրորդ անգամ են հակամարտության զոհ դառնում. նրանք կորցրել էին իրենց տները 1990-ական թթ. արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական օկուպացիայի հետևանքով:

Այս գյուղերը ԼՂԻՄ-ի մաս են կազմել դեռ խորհրդային շրջանից: Ավելին, Մարաղայի բնակչությունը բնաջնջվել է Ադրբեջանի կողմից 1992 թ.-ին: Արդյո՞ք նրանք իրավունքներ ունեն: Կույր մի եղեք»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

  • Կիսվել: