շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Կուտակայինս՝ Արցախին» ֆլեշմոբը դադարեցրեք. Թունյան

«Կուտակայինս՝ Արցախին» ֆլեշմոբը դադարեցրեք. Թունյան

Սիրելի բարեկամներ, խնդրում եմ՝ Կուտակայինս Արցախին (Pension2Artsakh) ֆլեշմոբը դադարեցրեք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր Բաբկեն թունյանը:

՛՛Դրա վնասը շատ ավելի մեծ է լինելու, քան օգուտը։ Հավատացեք, բոլոր առաջարկները քննարկվում են ամենայն մանրամասնությամբ։

Մասնագիտական բանավեճի մեջ հիմա չեմ մտնելու։ Զուտ խնդրում եմ վստահել ու այս թեման չզարգացնել։

Հաղթանակից հետո, ավելի հանգիստ պայմաններում, խոստանում եմ մասնագետների մասնակցությամբ ձեզ հրավիրել ու հիմնավորել ասածս՛՛,-նշել է նա։

 
 
 
 

  • Կիսվել: