շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կորցրածը վերագտնելու հույսով... Մի կնոջ պատմություն

Կորցրածը վերագտնելու հույսով... Մի կնոջ պատմություն

Բաբայանների ընտանիքը Արցախյան 44- օրյա պատերազմի ընթացքում ստիպված տեղահանվել է ԱՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր համայնքից ու ապաստանել Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներից մեկում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ Տաթևիկ Ավետիսյանը, պատմել է, որ ծնունդով ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքից է: Ամուսնացել և ընտանիք է կազմել Ակնաղբյուրում, որտեղ ապրած տարիները երանությամբ է հիշում:
 
«Ընտանիքս բաղկացած է 5 անդամից` ես, ամուսինս, երկու երեխաներս ու ամուսնուս մայրը: Արցախից տարհանվելուց հետո կարճ ժամանակ հարազատներիս տանն էինք ապրում, հետո տեղափոխվեցինք Ծաղկաձոր: Այսօր ապրուստի միջոց չունենք: Ամուսինս՝ Արթուր Բաբայանը, մասնակցել է նախորդ պատերազմին, վիրավորվել է. առաջին կարգի հաշմանդամ է, թոշակառու: Օգտվել ենք տեղահանվածներին տրամադրվող աջակցությունից` գումարի, սննդի և անկողնային պարագաների տեսքով»,- ներկայացրել է ընտանիքի մայրը:
Բնութագրությունը հասանալի չէ
Մեր զրուցակիցը մասնագիտությամբ խեցեգործ-նկարչուհի է, ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը:
Բնութագրությունը հասանալի չէ Իր բազմաթիվ աշխատանքներ` նկարներ, քանդակներ, թողել է Ակնաղբյուրում: Չի ընկրկում։ Ծաղկաձորում էլ շարունակում է հայկական նախշերով զարդեր պատրաստել՝ դա համարելով ազգայինը պահպանելու իր առաքելությունը:
Բնութագրությունը հասանալի չէ«Կրթություն ստանալուց հետո զբաղվել եմ նկարչությամբ, խեցեգործությամբ, հետագայում` նաև քանդակագործությամբ: Միևնույն ժամանակ համագործակցել եմ կավագործների հետ, հուշանվերներ պատրաստել:
Բնութագրությունը հասանալի չէՄեծ թվով քանդակներ վաճառվել են, ցուցադրվել Ռուսաստանում և Իտալիայում։ Ունեցել եմ տարբեր ցուցահանդեսներ Արցախում և Հայաստանում»,- նշել է Տ. Ավետիսյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
 
Նա չի կորցրել հավատն ապագայի նկատմամբ, ասում է` կշարունակի զբաղվել հայկական արվեստով , ցուցահանդես-վաճառքներ կկազմակերպի, կփորձի նորից ոտքի կանգնել։ Միայն թե հայրենիքի կարոտն է գնալով ահագնանում։
Բնութագրությունը հասանալի չէ«Ինձ համար դժվար է ապրել ու ստեղծագործել հարազատ եզերքից հեռու: Սիրտս մեծ ցավ է ապրում, երբ գիտեմ՝ հայրենիքս ինձնից հեռու է, այն էլ՝ ուրիշի ձեռքում: Այստեղ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց մայրս մահացավ։
Բնութագրությունը հասանալի չէՑավս բազմապատկվեց, չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կկարողանամ թողնել այս ամենը և ուրիշ տեղ ապրել: Միայն հստակ գիտեմ, որ պետք է երեխաներիս ճիշտ դաստիարակեմ, որպեսզի լինեն արժանի իրենց հայրենիքին ու հայ լինելուն»,- անկեղծացել է Տաթևիկը։
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: