շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոնջորյանը մեկնաբանել է, թե ինչու չի ընդունվել ընդդիմության հայտարարությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերյալ

Կոնջորյանը մեկնաբանել է, թե ինչու չի ընդունվել ընդդիմության հայտարարությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերյալ

ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Հանրային ՀԸ-ի եթերում մեկնաբանել է այն, թե ինչու է իշխանությունը մերժել ընդդիմության հայտարարության ընդունումը՝ նշելով, որ Լաչինի միանցքի ապօրինի արգելափակումից օրեր անց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ արդեն իսկ ընդունվել է Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարություն։

՛՛Ես անձամբ եմ բանակցել, որպեսզի ընդդիմությունը ևս միանա այդ հայտարարությանը, նրանք մերժել են, չեն միացել։ Ըստ էության, այն հիմնադրույթները, որոնք արտացոլված են եղել այդ հայտարարության մեջ, գործում են նաև այսօր, այդ հայտարարությունը գործող հայտարարություն է, և, այդ թվում, մեր միջազգային, միջխորհրդարանական հարթակներում, խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմերում այդ դրույթներն ընգրկված են՛՛,-ասել է Կոնջորյանը:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ընդդիմությունը կարծում է, որ Լաչինի միջանցքի արգելափակումից 100 օր անց պետք է ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ, թե մենք ինչ ենք մտածում, Կոջորյանն արձագանքել է, որ այն հիմնադրույթները և այն հայտարարությունը,որ ընդդիմությունը ներկայացրել էր, ՛՛վիթխարի մասով նույն հայտարարության տեքստն է, որն ընդդիմությունը ներկայացրել է ամիսներ առաջ՛՛։

Նա նաև հավելել է. ՛՛Պետք չէ անլրջացնել Ազգային ժողովի կողմից հայտարարությունների ընդունման ինստիտուտը, որովհետև մենք արդեն ընդունել ենք հայտարարություն, որը գործում է, և այդ հայտարարության հիմնարար դրույթներն այսօր ևս կիրառելի են՛՛:

Ըստ Կոնջորյանի՝ այս նարատիվի նպատակը ներքաղաքական տարբեր շահարկումների մեջ մտնելն է։

Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունն Ազգային ժողովի հայտարարության տեքստից փորձել է հանել ՛՛Լեռնային Ղարաբաղ՛՛ եզրույթը, ՛՛ինքնորոշման իրավունք՛՛ արտահայտությունն ու նմանատիպ այլ արտահայտությունները՝ Կոնջորյանն ասաց․ ՛՛Մենք ասել ենք հետևյալը՝ ՀՀ-ն ունի հստակ իրականացվող արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն, այդ դիվանագիտության հասցեատերը միջազգային հանրությունն է, որի հետ մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի ճնշումներ գործադրենք Ադրբեջանի վրա՝ հասնելու այն նպատակներին, որոնք մեզ համար ելակետային են, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումը: Մեր խոսույթը պիտի ըմբռնելի լինի միջազգային հանրության մեր այն գործընկերների համար, որոնք պատրաստ են մեզ հետ աշխատելու, որպեսզի մենք խնդիրներ լուծենք՛՛։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: