հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն՝ կրկին ներգրավվի ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում. Ադամ Շիֆ

Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն՝ կրկին ներգրավվի ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում. Ադամ Շիֆ

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը «Ասպարեզ»-ի խմբագիր Արա Խաչատուրյանի հետ հարցազրույցում նշել է՝ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կրկին ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններում:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է դարձյալ կատարի իր այն գլխավոր դերը, որի համար ստեղծվել է: Մեզնից շատերը տարիներ շարունակ զգուշացրել են, որ Ադրբեջանին թույլ է տրվել իրականացնել իր սադրիչ ռամզական գործողություները, և այդ ընթացքում Մինսկի խմբի անդամները, նույնիսկ ԱՄՆ ներկայացուցիչը, միայն կոչ էին անում կողմերին վերջ տալ բռնությանը», - նշել է կոնգրեսականը:

Ըստ բանախոսի՝ Ադրբեջանի կողմից այս ռազմական արշավին ձեռնամուխ լինելը մեկ նպատակ ուներ, այն է՝ փոփոխել քարտեզը՝ կիրառելով ռազմական ուժ:

«Խնդիրը դեռ լուծված չէ: Շատ հիմնախնդիրներ կան, որոնք վերաբերում են տարածքային հարցերին, ռազմագերիներին, պատերազմական հանցագործություններին, պատմամշակութային կոթողներին վնաս հասցնելուն: Այս առումով ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սկսի աշխատել և գործընթաց սկսկի այս խնդիրները լուծելու համար: Սա այն ամենն է, որին հույս ունեմ, նոր վարչակազմը ձեռնամուխ կլինի և առաջնահերթություն կտա: ՄԵնք չունք ուզում, որ այս հարցերը Ռուսաստանը կամ Թուրքիան լուծեն: Դա իրականում հենց այն է, ինչ տեղի է ունեցել այս դեպքում: Մենք ցանկանում ենք, որ Միսնկի խումբը որոշումներ կայացնի, որպեզի մենք ունենանք երկարատև և իմաստալից խաղաղություն: Արցախի հարցը Մինսկի խմբի թղթապանակի մեջ է, ու կապ չունի՝ սա ՌԴ-ին, Թուրքիային կամ  Արդբեջանին դուր գալիս է թե չէ: Այս հարցի լուծումը Մինկսի խմբի առաքելությունն է: Ստեղծված իրավիճակում, իմ կարծիքով, պետք է պրոակտիվ առաջնորդություն ցուցաբերի ԱՄՆ-ն: Իհարկե, Ֆրանսիան ևս մեծ առաջնորդ էր այս հարցում: Հաշվի առնելով վերջինս՝ մենք պետք է համագործակցենք Ֆրանսիայի հետ: Հստակ է մի բան՝ Արցախի հարցը չի լուծվել: Կնքվել է ժամանակավոր հրադադար, որը դարձյալ խախտվում է Ադրբեջանի կողմից»,-ասել է կոնգրեսականը:

Շիֆն իր խոսքում շեշտել է նաև, որ մի շարք այլ կոնգրեսականներ իր հետ ավելի վաղ Կոնգրես էին ներկայացրել օրեսդրական փաթեթ, որով պետք է ճանաչվեր Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախությունը:

«Երբ խոսում ենք ինքնորոշման մասին, պետք է ուշադիր լինենք, որ Ադրբեջանին թույլ չտանք էթնիկ զտում իրականացնել այս տարածաշրջանում ապրող մարդկանց նկատմամբ: Ես հույս ունեմ, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը նորից կներկայացվի ու կառաջխաղացվի Կոնգրեսում: Սա կարևոր քայլ կլինի ճնշումը պահելու համար այն նպատակով, որ Միսկի խումբը սկսի գործել: Սա ցույց է տալիս այն, որ ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը՝ խաղաղության գործընթացի հասնելու բանակցությունների բացակայության դեպքում:

ԱՄՆ-ն պետք է հստակ նշի՝ այստեղ ՌԴ-Թուրքիա գործողություն  չպետք է լինի: Նոր վարչակազմը պետք է սկսի այնտեղից, որտեղ կանգնել էր, այն է՝ պատժամիջոցների կիրառում Թուրքիայի դեմ՝ «Ս-400» ռուսական համակարգերի ձեռքբերման համար, որով նա փաստացի խախտել է իր պարտականությունները որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր»,- մանրամասնել է կոնգրեսականը:

  • Կիսվել: