Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը խաղաղության ջանքերի ակտիվացմանը և վերսկսմանը՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում. Էկվադորի ներկայացուցիչ
Էկվադորի ներկայացուցիչը Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում խոսել է հումանիտար իրավիճակի վատթարացումից, նշել միջազգային ատյանների կայացրած որոշումները, նրանց կատարման անհրաժեշտությունը:
՛՛Լաչինի միջանցքով շարժը սահմանափակված է, ինչը զգալի խնդիրներ է ստեղծում մարդկանց համար։ Կոչ ենք անում կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները, ապահովել մարդկանց, տրանսպորտի և հումանիտար բեռների ազատ և անվտանգ առաքումը տարածաշրջան, չոտնահարել քաղաքացիական բնակչության կենսական իրավունքները՛՛,- ասել է նա։
Էկվադորի ներկայացուցիչը նաև կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթներին, ինչպես նաև՝ արագացնել խաղաղությանը միտված ջանքերը:
՛՛Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը խաղաղության ջանքերի ակտիվացմանը և վերսկսմանը՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, բոլոր շրջանակներում՝ բոլոր ծրագրերի, նախաձեռնությունների ու գործիքների հիման վրա, որոնք կնպաստեն խաղաղությանը միտված ջանքերին՛՛,-ասել է նա: