հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԿԽՄԿ-ն նախատեսում է ընդլայնել իր կոնտինգենտը Լեռնայի Ղարաբաղում

ԿԽՄԿ-ն նախատեսում է ընդլայնել իր կոնտինգենտը Լեռնայի Ղարաբաղում

 Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նախատեսում է ընդլայնել իր կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին РИА Новости-ին ասել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսաելյանը:

«Մենք գնահատում ենք տարածաշրջանի կարիքները, ինչը ԿԽՄԿ-ից  կարող է երկարաժամկետ միջամտություն պահանջել: Նախատեսում ենք մեծացնել մեր աշխատակազմը, որպեսզի կարողանանք ժամանակին և պատշաճ կերպով արձագանքել մարդասիրական կարիքներին, ինչպես նաև սկսել նոր գործողություններ` հիմնվելով կարիքների վերաբերյալ մեր եզրակացությունների վրա»,-ասել է Մուսաելյանը:

  • Կիսվել: