հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խնուշինակում ականները արձակել են խաղողի այգիներում և դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ

Խնուշինակում ականները արձակել են խաղողի այգիներում և դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ

Խնուշինակում ականները արձակել են խաղողի այգիներում և դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Խնուշինակի գյուղապետ Կամո Մուսայելյանը։ 

«2 արկ կրակել են 14։10, երկու արկ էլ 15։10-ի սահմանում։ Այդ ժամանակ  15 հոգուց ավել մարդ էր աշխատում և՛ խաղողի այգիներում, և՛ դաշտերում։ Գյուղատնտեսական աշխատանքներ կատարողներին  դաշտերից հանել ենք։

2020-ից հետո սա ադրբեջանական առաջին սադրանքն էր իրենց գյուղի ուղղությամբ։ Մեր վարչական տարածքը գտնվում է դիրքերի հետևում, այն տարածքը, որտեղ մարդիկ աշխատում էին, կիլոմետր- կիլոմետր կես խորության վրա է գտնվում»,- ասաց Մուսայելյանը։ 

Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60մմ տրամաչափի ականանետ։

  • Կիսվել: