շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խաղաղապահներն ԱՀ Ճարտար գյուղի շրջանում հրետանային դիրք են վնասազերծել

Խաղաղապահներն ԱՀ Ճարտար գյուղի շրջանում հրետանային դիրք են վնասազերծել

Այսօր ռուսական խաղաղապահ զորախումբն ինժեներական աշխատանքների ընթացքում Արցախի Հանրապետության Ճարտար գյուղի շրջանում վնասազերծել է հրետանային դիրք, հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքը:

Ինչպես հաղորդվում է՝ ընդհանուր առմամբ այդ դիրքում ոչնչացվել է 152 մմ տրամաչափի երկու հրանոթ և 60 արկ:

Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորամիավորման ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը հսկելու նպատակով:

  • Կիսվել: