շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խաղաղապահ զորքերին պատկանող «ՈՒՐԱԼ»-ի մասնակցությամբ վթարի դեպքով քրգործ է հարուցվել

Խաղաղապահ զորքերին պատկանող «ՈՒՐԱԼ»-ի մասնակցությամբ վթարի դեպքով քրգործ է հարուցվել

ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել 2020 թ. դեկտեմբերի 10-ին ԱՀ Բերքաձոր-Ասկերան ավտոճանապարհի առաջին կիլոմետրին՝ «Հայկազով» կոչվող տեղամասում, ՌԴ խաղաղապահ զորքերին պատկանող «ՈՒՐԱԼ» և ԱՀ քաղաքացուն պատկանող «Սուզուկի Գրանտ Վիտարա» տրանսպորտային միջոցների բախվելու և դրա հետևանքով «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենայի վարորդի և ուղևորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
 
ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Շուշիի շրջանի բնակիչ՝ 1976 թ. ծնված Ս. Ա.-ի վարած «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի և խաղաղապահ զորքերի 1993 թ. ծնված Օ. Մ.-ի վարած «ՈՒՐԱԼ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Ա.-ն և ուղևոր` Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977 թ.ծնված Դ. Մ.-ն տեղում մահացել են:

  • Կիսվել: