երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաղաղապահ ուժերի սակրավորները Մարտակերտում հայտնաբերված 67 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել

Խաղաղապահ ուժերի սակրավորները Մարտակերտում հայտնաբերված 67 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել

Արցախի բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են տարածքները պայթունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքը:

Ինչպես տեղեկացնում է ՌԴ խաղաղապահների Տելեգրամի ալիքը, մեկ օրվա ընթացքում խաղաղապահ ուժերի սակրավորները վնասազերծել են Մարտակերտի շրջանում հայտնաբերված 67 պայթյունավտանգ առարկա:
 
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները վնասազերծել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ:

  • Կիսվել: