կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կարծում եմ՝ ականատես կլինենք ԱՀ անկախության ճանաչմանը. ԱՀ նախագահի խոսնակ

Կարծում եմ՝ ականատես կլինենք ԱՀ անկախության ճանաչմանը. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացը միշտ ընթացել է Մինսկի խմբի հովանու ներքո։ Այս մասին այսօր ՛՛Ազատության՛՛ ֆեյսբուքյան ասուիլիսում ասաց  Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս ձևաչափի մեջ ենք մենք առաջին հերթին պատկերացնում Արցախի անկախության ճանաչման փաստը։

Բնականաբար, այդ երկրների հետ աշխատանքներ տարվում են, և բոլոր քայլերը՝ անկախ իրավիճակից, պետք է գնահատենք ոչ թե հուզական դաշտում, այլ պետք է սթափ, քաղաքական, քաղաքագիտական հաշվարկներով կատարվեն։ Մեր խնդիրը, բոլորիս խնդիրը իրականում Արցախի անկախության վերջնական ճանաչումն է։ Դրա համար մեր քայլերը պետք է շատ հավասարակշռված լինեն։

Կարծում եմ՝ մենք բոլորս դրա ականատեսը կլինենք՛՛։

Պողոսյանն ասաց նաև, որ սա մի գործընթաց է, որը պետք է առաջին հերթին համանախագահող երկրների հետ համաձայնեցված փորձենք առաջ տանել:

ԱՀ նախագահի խոսնակն անդրադարձավ նաև Պաշտպանության բանակում կորոնավիրուսի տարածմանը և ասաց, որ վտանգը նվազագույնի է հասցված՝ չնայած պատերազմական իրավիճակին:

Պողոսյանը նշեց. ՛՛ՊԲ-ն ի սկզբանե բավական մեծ միջոցներ է կիրառել, որպեսզի բանակը զերծ մնա վարակի տարածումից, այդ գործողություններն այսօր էլ մաքսիմալ կերպով իրականացվում են: Այս առումով վտանգը բավական նվազագույնի է հասցված՛՛:

  • Կիսվել: