ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է

Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում իրավիճակը հանգիստ է, այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը։

Ավանեսյանը նշեց, որ  շրջանի ուղղությամբ իրավիճակը կայուն է, կրակոցներ չեն հնչել։
 

"Պետք է հետևել պաշտոնական տեղեկատվությանը, այստեղ հանգիստ է",- հավելեց Ավանեսյանը։

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշենք նաև, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից:

 

  • Կիսվել: