ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարելի է ապրել Արցախի գյուղերից մեկում և լինել տեխնոլոգիական զարգացումների կենտրոնում․ Ռուբեն Վարդանյան

Կարելի է ապրել Արցախի գյուղերից մեկում և լինել տեխնոլոգիական զարգացումների կենտրոնում․ Ռուբեն Վարդանյան

Գործարար, սոցիալական ձեռներեց, բարերար Ռուբեն Վարդանյանը Մարտունու շրջանի Հաղորտի համայնքում գործող «Մունք» , տպավորիչ է համարելով հանդիպումը կրթօջախի ուսուցիչների և սաների հետ։

Այս մասին Ռուբեն Վարդանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։

«Կարելի է ապրել Արցախի ոչ մեծ գյուղերից մեկում, բայց ոչ միայն ետ չմնալ տեխնոլոգիական զարգացումներից, այլև լինել դրանց կենտրոնում։ Սա 21-րդ դարի բացառիկ հնարավորություններից է, որից հաջողությամբ օգտվում են Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի պատանիներն ու գյուղում գործող Moonq տեխնոդպրոցը:

Գյուղի 16-17 տարեկան մի քանի պատանիներ ու աղջիկներ արդեն հիմնել են իրենց ստարտափը, ստեղծել տեխնոլոգիական պրոդուկտ և անգամ համագործակցում են տարբեր երկրների ՏՏ ընկերությունների հետ՝ ստանալով պատվերներ: Նրանք ոչ միայն իրենք են դառնում մրցունակ, այլև մեծ ներդրում են ունենում իրենց համայնքի զարգացման մեջ:

Ամիսներ առաջ գյուղում հիմնված Moonq տեխնոդպրոցն օգնելու է նրանց` ընդլայնել գիտելիքները: Այն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կրթություն է տալիս Հաղորտիի ու հարևան մի քանի գյուղերի ոչ միայն պատանիներին, այլև տարբեր տարիքային խմբերի անձանց, ինչը շատ ողջունելի է:

Դպրոցի հիմնադիր, «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանի, ReArmenia հարթակի տնօրեն, Երևանից Հաղորտի տեղափոխված Գևորգ Պողոսյանի, դպրոցի ուսուցիչների ու հատկապես սաների հետ հանդիպումն իսկապես շատ տպավորիչ էր: Նրանք բոլորը հավատում էին իրենց գործին, հավատում էին Արցախի ապագային, վստահ էին, որ իրենց աշխատանքով ու գիտելիքով փոխելու են իրենց համայնքն ու երկիրը: Ու ես հավատում եմ նրանց:

Ուրախ էի տեսնել նրանց ոգևորությունն ու աշխատանքի արդյունքը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նույնպես աջակցել է տեխնոդպրոցի նախագծի իրականացմանը, ու վստահ եմ` մենք այս երիտասարդների հետ միասին դեռ համագործակցության ճանապարհ ունենք անցնելու»,- նշել նա:

  • Կիսվել: