երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կապահովվի ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար ծառայությունների գծով ծախսերի փոխհատուցումը

Կապահովվի ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար ծառայությունների գծով ծախսերի փոխհատուցումը

Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար ծառայությունների գծով ծախսերի փոխհատուցմամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու հարցում համերաշխություն հայտնող միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելու, հումանիտար ճգնաժամը միջազգային և օտարերկրյա կառույցներին օբյեկտիվորեն ներկայացնելու, Լաչինի միջանցքի բացմանն ու հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված կարևորվում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հումանիտար կայանի հիմնումը։

Հումանիտար ճամբարը ծառայում է որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է իրավապաշտպան կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը ներկայացնել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ողջ իսկությունը, կազմակերպել վերջիններիս այցերը և դեպքերի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել անմիջապես այն միջավայրից, որտեղ օգնության ցուցաբերման նպատակով կուտակված է հումանիտար բեռը։ Վերոշարադրյալ խնդիրների կարգավորման հրատապությամբ պայմանավորված՝ հումանիտար կենտրոնը ստեղծվել և ծառայությունները մատուցվում են սույն թվականի օգոստոսի 29-ից «ԱՍ ԹԻՄ» ՍՊ ընկերության կողմից: Ըստ այդմ՝ ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15,911.7 հազ. դրամ։

  • Կիսվել: