երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կան թուրքեր, որ միջամտել են և ռեսուրսներ են տրամադրում Ադրբեջանին. ԱՄՆ պետքարտուղար

Կան թուրքեր, որ միջամտել են և ռեսուրսներ են տրամադրում Ադրբեջանին. ԱՄՆ պետքարտուղար

Այժմ արդեն կան թուրքեր, որ միջամտել են և ռեսուրսներ են տրամադրում Ադրբեջանին՝ մեծացնելով ռիսկերը, մեծացնելով կրակի ինտենսիվությունն այս պատմական հակամարտությունում, որ տեղի է ունենում 150.000 բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

՛՛Այս հակամարտության լուծումը պետք է լինի բանակցությունների և խաղաղ քննարկումների միջոցով, ոչ թե զինված բախման կամ առավել ևս՝ երրորդ երկրների, որոնք կգան ու իրենց բաժին կրակը կլցնեն այս պայթուցիկ տակառի մեջ։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանել իրենց այն ամենի դեմ, ինչ անում են հիմա ադրբեջանցիները…՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: