հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կամ հերքում, կամ դատարան․ Վահրամ Աթանեսյանի պահանջը Սամվել Բաբայանից

Կամ հերքում, կամ դատարան․ Վահրամ Աթանեսյանի պահանջը Սամվել Բաբայանից

Վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանից պահանջում է հերքել «Առավոտ» օրաթերթում իր անունից տարածված հայտարարությունը, որում վերջինս Աթանեսյանին բնութագրում է որպես «դասալիք»։

Իր բաց նամակում Աթանեսյանը մասնավորապես գրում է․ «Հարգարժան պարոն Բաբայան, Ձեր անունից «Առավոտ» օրաթերթում մի գրություն է տարածվել, որտեղ որակված եմ որպես «դասալիք»:

Դա ծանր մեղսագրում եւ վիրավորանք է ինձ,  բարոյական  հարված  ընտանիքիս, զավակներիս եւ թոռներիս: Արցախյան պատերազմի տարիներին եղել եմ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր եւ զորակոչից ազատվել եմ օրենքով: Իրավական տեսակետից դասալիքը նա է, ով խուսափում է զորակոչից կամ ինքնակամ լքում է զինվորական ծառայությունը:  Ելնելով վերոհիշյալից, առաջարկում եմ ողջամիտ ժամկետում նույն թերթում հրապարակել հերքում: Հակառակ դեպքում դա կանեք եւ բարոյական վնասի դիմաց կփոխհատուցեք դատարանի վճռով:

Առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ գումարումների ԱՀ ԱԺ պատգամավոր՝ Վահրամ Աթանեսյան»։

  • Կիսվել: