ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կադրային նշանակումներին առնչվող առաջարկներ չենք քննարկել. Արայիկ Հարությունյանն ԱԺԿ ղեկավարության հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել

Կադրային նշանակումներին առնչվող առաջարկներ չենք քննարկել. Արայիկ Հարությունյանն ԱԺԿ ղեկավարության հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել

Ուզում եմ տեղեկացնել, որ կադրային նշանակումներին առնչվող առաջարկներ չենք քննարկել, և մամուլում կամ հանրության մեջ այս առթիվ շրջանառվող խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ  քաղաքական հնարավոր համագործակցության տեսլականով խորհրդատվությունների  շարքն առաջինը սկսել է  Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպմամբ:
 
«Քաղաքական հնարավոր համագործակցության տեսլականով խորհրդատվությունների  շարքն այսօր առաջինը սկսել եմ Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպմամբ: Իմ երախտագիտությունը հայտնելով կուսակցության և գործող Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին քննարկումների հրավերն ընդունելու համար՝ ծավալել ենք բաց և կառուցողական երկխոսություն: Բարձր գնահատելով Արցախի քաղաքական տարեգրության մեջ ԱԺԿ-ի ունեցած դերակատարությունը՝ ներկայացրել եմ այն օրակարգը, որի շուրջ պատրաստ ենք համագործակցության կամուրջներ կառուցել: Մեր զրույցն ընթացել է միայն ծրագրային հիմնադրույթների շուրջ. ինչպիսին են մեր պատկերացումներն Արցախի զարգացման վերաբերյալ:
 
Ուզում եմ տեղեկացնել, որ կադրային նշանակումներին առնչվող առաջարկներ չենք քննարկել, և մամուլում կամ հանրության մեջ այս առթիվ շրջանառվող խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:
 
Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ քաղաքական քննարկումներն այսքանով չեն ավարտվել, և պայմանավորել ենք հետագայում ևս շարունակել համատեղ խորհրդատվությունները»,- գրել է Ա. Հարությունյանը:

  • Կիսվել: