ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ջենեսիս Արմենիա» և «Խելք» հիմնադրամները 44-օրյա պատերազմի մասնակիցների համար սկսում են մասշտաբային ծրագիր

«Ջենեսիս Արմենիա» և «Խելք» հիմնադրամները 44-օրյա պատերազմի մասնակիցների համար սկսում են մասշտաբային ծրագիր

«Ջենեսիս Արմենիա» և «Խելք» հիմնադրամների համատեղ ջանքերով մեկնարկում է «Վերաինտեգրում կրթության միջոցով» մասշտաբային նախագիծը, որը հնարավորություն կտա 44-օրյա պատերազմին մասնակցած (առաջնահերթ՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած) երիտասարդներին որակյալ կրթության և սոցիալ-հոգեբանական աջակցության միջոցով վերաինտեգրվել հասարակությանը:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը և «Խելք» դպրոցը  «Ֆրանսիայի հայկական հիմնադրամ»-ի աջակցությամբ, նաև բազմաթիվ դոնորների նյութական օժանդակությամբ, հնարավորություն կտան ծրագրի մասնակիցներին 6-ամսյա ինտենսիվ վերապատրաստման դասընթացների միջոցով դառնալ ՏՏ մրցունակ մասնագետ:

Շահառուներին կտրվի հնարավորություն մասնագիտական բարձր գիտելիքներով, հաղորդակցության, բանակցային, կառավարման և թիմային աշխատանքի հմտություններով մուտք գործել ՏՏ աշխատաշուկա (այդ թվում համաշխարհային):
 
«Վերաինտեգրում կրթության միջոցով» նախագիծը կմեկնարկի 2022 թվականի օգոստոսին` մասնակիցների և դասընթացավարների մանրակրկիտ ընտրությունից հետո։
 
«Ջենեսիս Արմենիա» և «Խելք» հիմնադրամները վճռականորեն աշխատելու են պատերազմի մասնակիցների վերականգնման ուղղությամբ նաև այս նախաձեռնությունից դուրս։
 
Ծրագրի մասնակից դառնալու համար դիմորդները կանցնեն ընտրական փուլերով, ապա կկատարվի վերջնական ընտրություն՝ ձևավորելու համապատասխան խումբը։

  • Կիսվել: