ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իտալական Սկիոյի քաղխորհուրդը նամակ է գրել Սենատին Արցախի Հանրապետության ճանաչման պահանջով

Իտալական Սկիոյի քաղխորհուրդը նամակ է գրել Սենատին Արցախի Հանրապետության ճանաչման պահանջով

Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Սկիոյի քաղաքապետը, Խորհուրդը և Քաղաքային խորհրդի խմբակցությունների ղեկավարները որոշել են նամակ ստորագրել՝ ուղարկելու Սենատ, Պատգամավորների պալատ և Նախարարների խորհրդի նախագահին, որպեսզի Իտալիան ճանաչի Արցախի Հանրապետությունը։

«Շնորհակալություն, Սկիո, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքները պաշտպանելու համար»,- ասված է դեսպանության հայտարարությունում։

 

 

  • Կիսվել: