ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իշխանությունները պարտավոր են ընտրելու իրավունքից օգտվելու հնարավորությունն ապահովել բոլոր քաղաքացիների համար. ԱՀ պարետ

Իշխանությունները պարտավոր են ընտրելու իրավունքից օգտվելու հնարավորությունն ապահովել բոլոր քաղաքացիների համար. ԱՀ պարետ

Արտակարգ իրավիճակում ընտրություններ անցկացնելը չի իրականացվում որևէ մեկի ցանկությամբ, այլ դա Սահմանադրության պահանջ է, և Հանրապետության նախագահը իրավասու չէ հետաձգել ընտրությունները կամ կիրառել այլ ռեժիմ: Ընտրություններոըմ քվեարկությունից հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր ընտրատեղամասերում առկա են անհրաժեշտ պայմաններ, և մարդկանց կուտակումներ չկան: Ինչ վերաբերվում է ինքնամեկուսացման մեջ գտնվող Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքում ընտրությունների կազմակերպման գործընթացին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ իշխանությունները պարտավոր են ընտրելու իրավունքից օգտվելու հնարավորությունն ապահովել բոլոր քաղաքացիների համար:

«Բնական է` արտակարգ իրավիճակի պայմաններում կան որոշակի սահմանափակումներ: Չեմ բացառում, որ Միրիկ համայնքում մասնակցությունը կլինի չնչին կամ էլ չի լինի, համենայն դեպս այդ հնարավորությունը բոլոր քաղաքացիների համար ստեղծված է: Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակում առկա սահմանափակումներին, ապա նշեմ, որ մենք կգործենք իրավիճակի զարգացումներին համապատասխան: Երեկ երեկոյան իմ կողմից արդեն իսկ ստորագրվել է 4 որոշում: Եվ այն բոլոր սահմանափակումները, որոնք հիմա սահմանված են ՀՀ-ում, մենք կկիրառենք աստիճանաբար՝ ըստ անհրաժեշտության»,- նշել է ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

  • Կիսվել: