շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրազեկում քաղաքացիներին, որոնց ավտոմեքենաները մնացել են հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքներում

Իրազեկում քաղաքացիներին, որոնց ավտոմեքենաները մնացել են հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքներում

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

"Հարգելի՛ հայրենակից, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է՝ հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների մասին քաղաքացիները պետք է դիմեն համայնքի ղեկավարներին մինչև սույն թվականի մարտի 25-ը ներառյալ":

 

  • Կիսվել: