երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իրանը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս. ԻԻՀ ԱԳՆ

Իրանը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները և հարցերը լուծել երկխոսության միջոցով, տեղեկացնում է IRNA-ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և կարծում է, որ նրա խնդիրները, այդ թվում՝ բնակիչների իրավունքները և անվտանգությունը, պետք է լուծվեն այս շրջանակում և երկխոսության միջոցով»:

Քանաանին ընդգծել է տարածաշրջանի երկրների դերը վեճերի խաղաղ ճանապարհով լուծմանը նպաստելու գործում և հիշեցրել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ այդ հարցով 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնելու մասին։

  • Կիսվել: