հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանն ու ՌԴ-ն մտահոգված են ԼՂ հակամարտության պատրվակով տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությամբ

Իրանն ու ՌԴ-ն մտահոգված են ԼՂ հակամարտության պատրվակով տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությամբ

Իրանի և Ռուսաստանի նախագահները մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության պատրվակով երրորդ երկրների միջամտությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերածելու կապակցությամբ և տարածաշրջանում ահաբեկիչների առկայության կապակցությամբ, գրում է parstoday.com-ը:

Շաբաթ օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր աջակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների առումով և հավելել.«Որոշակի երրորդ երկրների հնարավոր միջամտությունն այս հակամարտությանը կհանգեցնի ճգնաժամի տարածման և երկարաձգմանը» :

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և քննարկել իրավիճակը ԼեռնայինՂարաբաղի հակամարտության գոտում։ 

Հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։

Ռոհանին մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որոշ ահաբեկչական խմբավորումների առկայության և մասնակցության կապակցությամբ նշել է, որ ահաբեկիչների ներկայությունը կարող է վտանգավոր լինել Իրանի, Ռուսաստանի և ամբողջ տարածաշրջանի համար:

Ռոհանին Պուտինին իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների և սուբստանտիվ բանակցությունների վերականգնման առնչությամբ՝ հանուն շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու:

Այս հեռախոսազանգում Ռուսաստանի նախագահը, բացատրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի ձեռնարկած քայլերը, նշել է.«Իրանի դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ, մեծ նշանակություն ունի Ռուսաստանի համար»:

Պուտինը երրորդ երկրների միջամտությունը և որոշ ահաբեկչական խմբավորումների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամում վտանգավոր է համարել և հավելել.«Բոլոր հարևանների ջանքերը պետք է լինեն վերջ տալ պատերազմին և արյունահեղությանը և լուծել ճգնաժամը երկխոսության և բանակցությունների միջոցով»:

Իրանի և Ռուսաստանի նախագահները քննադատել են ԱՄՆ ապօրինի պատժամիջոցներն ու միակողմանի գործողությունները  և կարևորել Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացումը և խորացումը, ինչպես նաև նախորդ համաձայնագրերի իրականացումը:

  • Կիսվել: